Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Շվեյցարիա
![]() Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լիխտենշտեյնի դեմ խաղին կպատրաստվեն 27 ֆուտբոլիստներ: Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները հավաքականին կմիանան Շվեյցարիայում, իսկ Էդուարդ Սպերցյանը կկարողանա միանալ թիմին միայն Լիխտենշտեյնի դեմ հանդիպումից հետո: Մարտի 22-ի առավոտյան ՀՖՖ պատվիրակությունը (Հայաստանի ազգային հավաքականի՝ Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստները, մարզչական և ադմինիստրատիվ կազմերը) չարտերային ուղերթով մեկնեցին Ցյուրիխ: Առողջական խնդիրների պատճառով Շվեյցարիա չի մեկնել 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը: Շվեյցարիա մեկնող ֆուտբոլիստների ցուցակում չեն նաև ազգային հավաքականի՝ նախապես հրապարակված ընդլայնված կազմում ընդգրկված Յուրի Գարեգինյանը, Պետրոս Ավետիսյանը և Արման Հովհաննիսյանը, որոնք անհրաժեշտության դեպքում դեռ կարող են միանալ հավաքականին Երևանում՝ Լիխտենշտեյին դեմ հանդիպումից հետո: ՀՖՖ պատվիրակությունը Ցյուրիխից կուղևորվի Շվեյցարիայի մեկ այլ քաղաք՝ Սեն Գալեն: Այստեղ թիմին կմիանան ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները, բացառությամբ Էդուարդ Սպերցյանի: «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպանը դեռևս ապաքինվում է վնասվածքից և չի կարողանա մասնակցել Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը: Ֆուտբոլիստի վնասվածքից վերականգնման գործընթացը չընդհատելու համար «Կրասնոդարի» և ՀՖՖ-ի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի Սպերցյանը բուժումը կշարունակի Կրասնոդարում: Ամենայն հավանականությամբ, Սպերցյանը կկարողանա Երևան ժամանել միայն Լիխտենշտեյնի դեմ հանդիպումից հետո: Նրա մասնակցությունը Իսլանդիայի և Ռումինիայի դեմ հանդիպումներին դեռևս հարցականի տակ է: Այսպիսով, Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում կնախապատրաստվեն հետևյալ 27 ֆուտբոլիստները.
Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո - «Ալաշկերտ» Անատոլի Այվազով - «Ուրարտու» Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»
Պաշտպաններ Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան) Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան) Անդրե Չալըշըր - «Ապոլոն Սմիրնիս» (Հունաստան) Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ» Սերոբ Գրիգորյան - «Փյունիկ» Հայկ Իշխանյան - «Շիրակ» Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ - «Նոա» Հակոբ Հակոբյան - «Ուրարտու»
Կիսապաշտպաններ Էդգար Բաբայան - «Ռիգա» (Լատվիա) Գևորգ Ղազարյան - «Լամիա» (Հունաստան) Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան) Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա) Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան) Սոլոմոն Իմե Ուդո - «Շախտյոր Կարագանդա» (Ղազախստան) Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ» Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա» Կարեն Մուրադյան - «Արարատ» Արամ Քոչարյան - «Լոռի ՖԱ» Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ
Հարձակվողներ Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա) Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Ուրական» (Արգենտինա) Ալեքսանդր Կարապետյան - «Արարատ-Արմենիա» Արթուր Միրանյան - «Ուրարտու»
Հիշեցնենք, որ մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Մարտի 28-ին, ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը: |

Մահացել է «Ուրարտուի» սան Վահան Պետրոսյանը
120Երեկ, 15:42
Կատարը մտադիր է անցկացնել կանանց աշխարհի առաջին ակումբային առաջնությունը
54912.01.2026, 22:06
«Բարսելոնա»-ն հաղթել է «Ռեալ»-ին և նվաճել Իսպանիայի սուպերգավաթը (տեսանյութ)
35612.01.2026, 01:06
«Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում կմրցի «Բարսելոնայի» հետ
76109.01.2026, 12:50
«Օլիմպիական խաղերում ունենք դահուկորդներ, որոնք կառավարության կողմից ոչ մի լումա չեն ստանում». Պեդրո Զարոկյան (լուսանկար)
21807.01.2026, 21:18
«Սպորտը պետք է լինի սպորտի մասին»․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
17307.01.2026, 16:24
