Ըմբիշ Սլավիկ Գալստյանը հաղթեց ադրբեջանցուն
561
Շաբաթ, 20 մարտի, 2021 թ., 19:21
![]() Բուդապեշտում ընթացող ըմբաշամարտի օլիմպիական վարկանիշային մրցումներում այսօր մրցագորգ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշայինների մրցաշարում մեկնարկեց որակավորման փուլից, որտեղ 9։6 հաշվով առավելության հասավ բելառուս Ալեքսանդր Լիավոնչիկի նկատմամբ։ 1/8 եզրափակիչում Գալստյանը բացահայտ առավելությամբ՝ 10։1 հաշվով պարտության մատնեց ֆրանսիացի Մամադասա Սիլային։ Հայ ըմբիշի մասնակցությամբ ծանր գոտեմարտ ստացվեց քառորդ եզրափակիչում, որում Գալստյանին դիմագրավում էր ադրբեջանցի Իսլամբեկ Դադովը։ Գալստյանը բեկեց գոտեմարտի ընթացքը ու հաղթանակի հասավ 14։6 հաշվով։ Կիսաեզրափակիչում մեր ըմբիշի մրցակիցն է լինելու վրացի Ռամազ Զոիձեն։ Այս գոտեմարտում վիճարկվելու է օլիմպիական ուղեգիրը։
|

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
