Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է՝ ինչպես և երբ «Գազպրոմը» կսկսի գազ մատակարարել Հայաստանին Ադրբեջանի տարածքով

603
Ուրբաթ, 19 մարտի, 2021 թ., 20:57
Հայտնի է՝ ինչպես և երբ «Գազպրոմը» կսկսի գազ մատակարարել Հայաստանին Ադրբեջանի տարածքով

Ռուսական գազը երեկվանից Հայաստան է հասնում Ադրբեջանի տարածքով։ Այդ երթուղին կգործի մարտի 18-ից մինչև ապրիլի 15-ը և կապված է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքների իրականացման հետ։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիային» հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամուլի ծառայությունից՝ պատասխանելով պաշտոնական հարցմանը։

Ընկերությունից ընդգծում են, որ ռուսական գազի մատակարարումն իրականացվում է «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակում:

«Պայմանագրի պայմանների համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն բնական գազ է ընդունում Վրաստանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» գազաչափիչ կայանում։ Այդ հատվածում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի իրավասության մեջ չի մտնում բնական գազի փոխադրման երթուղու պլանավորումը մինչև «Կարմիր կամուրջ» գազաչափիչ կայան»,-ասված է պատասխանում:

Ընկերությունից նշում են, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ Վրաստանի տարածքով ռուսական գազի փոխադրման երթուղու փոփոխությունը կապված է վթարավերականգնողական աշխատանքների իրականացման և Հայաստան բնական գազի մատակարարման պայմանագրային պարտավորությունների կատարման հետ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։