ՀՖՖ նախագահի անդրադարձը «Լոռի ՖԱ»-ի ղեկավարության հայտարարությանը
![]() «Մարտի 16-ին տեղեկացանք «Լոռի ՖԱ»-ի՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում ելույթները դադարեցնելու ցավալի լուրի մասին: Համարելով այս քայլը անհեռանկար և սխալ՝ այդուհանդերձ, չենք ցանկանում մեկնաբանել այս իրավիճակը ազգային հավաքականի կարևորագույն հանդիպումներից առաջ: Մենք արդեն նկատել ենք և ունենք բազմաթիվ փաստեր, որ, սկսած 2020 թ. օգոստոսից, տարբեր ուժեր մշտապես ցանկանում են լարվածություն և սկանդալային իրավիճակի իմիտացիա ստեղծել ազգային հավաքականի յուրաքանչյուր հավաքից առաջ: Դրանով նրանք, կարծես, փորձում են խաթարել ազգային հավաքականում տիրող աշխատանքային մթնոլորտը: «Լոռի ՖԱ»-ի մասնակցությամբ միջադեպը քննելու է ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն: Ես պատրաստվում եմ խոսել ստեղծված իրավիճակի մասին միմիայն ազգային հավաքականի հանդիպումներից հետո: Կարծում եմ, որ այդ հանդիպումներն այս պահին առաջնահերթ պետք է լինեն հայկական ֆուտբոլային ընտանիքի համար: Եվս մեկ անգամ կոչ եմ անում ֆուտբոլային հանրությանը կարևորագույն մեկնարկից առաջ միավորվել Հայաստանի ազգային հավաքականի շուրջ»: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
