Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան համաձայնագրերի իրականացումը
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ և այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկվել է Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի իրականացումն ու Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը․ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այն գործնական հարցերը, որոնք առնչվում են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք արձանագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում։ Գոհունակությամբ արձանագրվել է, որ հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվում է, իսկ իրադրությունը շփման գծում մնում է կայուն և հանգիստ։ Փաշինյանն ու Ալիևը բարձր են գնահատել ռուս խաղաղապահ զորախմբի առաքելության գործունեությունը շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
