Վարչապետը միջնորդություն է ներկայացրել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար
1251
Չորեքշաբթի, 10 մարտի, 2021 թ., 15:10
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը: 2020 թվականի հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։ 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազատվել է այդ պաշտոնից: Դավթյանը 2021թ. մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարություններով ավագ սպա: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
