Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Թուրքիան քննարկում է Ռուսաստանից С-400-ի 2-րդ խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը

734
Չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ., 14:40
Թուրքիան քննարկում է Ռուսաստանից С-400-ի 2-րդ խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը չորեքշաբթի հաստատել է, որ Անկարան շարունակում է դիտարկել Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի 2-րդ խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը՝ չնայած ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումներին:

«C-400 համակարգերի 2-րդ խմբաքանակի ուղղությամբ մեր աշխատանքը շարունակվում է»,- ընդգծել է նա NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Դեմիրը նշել է, որ Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներից հետո, Թուրքիան իր համար որևէ հետևանք չի նկատել:

«Մենք չենք նկատել որևէ անմիջական ազդեցություն (ԱՄՆ-ի պատժամիջոցներից)։ Տեսնենք, թե ինչպես կգործի CAATSA-ն («պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը): Բայց այս պահին որևէ հստակ հետևանքներ չկան, մենք կսպասենք»,-նշել է նա։

Դեմիրը նաև սխալ է համարել ԱՄՆ-ի դիրքորոշումն այս թեմայի վերաբերյալ։ «Եթե նրանք կարծում են, որ դա մեզ հետ կպահի մեր ցանկացած ազգային որոշումից, ապա նրանք սխալվում են»,- ասել է նա: