Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Շահավետ համագործակցություն. ինչ են առաջարկում ադրբեջանցիներն արցախահայերին. «Ժամանակ»

755
Չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ., 09:50
Շահավետ համագործակցություն. ինչ են առաջարկում ադրբեջանցիներն արցախահայերին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանցիները փորձում են ամեն ինչ անել, որ Արցախի բնակչությունը զգա ադրբեջանցիների հետ խաղաղ գոյակցության շահավետությունը:

Ըստ մեր աղբյուրների՝ ադրբեջանցիներն արցախահայությանը ներքաշում են տարբեր առևտրային և տնտեսական գործարքների մեջ, որի շնորհիվ նրանք կկարողանան եկամուտ ստանալ և մտածել, որ համագործակցությունը երկուստեք շահավետ է՝ դրանով չեզոքացնելով թշնամությունը: Մասնավորապես՝ ադրբեջանցիները հայերին էժան բենզին են առաջարկում՝ մեկ լիտրը 150 դրամով, որը երկուսուկես անգամ ցածր է հայկական գներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: