Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Էդմոն Մարուքյանն ու Գագիկ Ծառուկյանը այցելել են Արմեն Սարգսյանին

994
Երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ., 15:05
Էդմոն Մարուքյանն ու Գագիկ Ծառուկյանը այցելել են Արմեն Սարգսյանին

«Քիչ առաջ տեսակցել եմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, առողջություն մաղթել նրան։
Նախագահի հետ քննարկել ենք երկրում ստեղծված ճգնաժամային ներքաղաքական իրադրությունից հնարավոր ելքերը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով կիսանախագահական կառավարման ձևին անցնելու նպատակահարմարությունը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ըստ լուրերի՝ Արմեն Սարգսյանի տուն է այցելել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: