Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը դարձյալ հետաձգվեց

970
Երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ., 13:50
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը դարձյալ հետաձգվեց

Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի մեկնարկին, նույն գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպանը միջնորդեց դատարանին հետաձգել նիստը՝ որպես հիմնավորում բերելով իր պաշտպանյալի վատառողջ լինելու հանգամանքը։ Դատարանն ընդունեց միջնորդությունը և հետաձգեց նիստը։

Դատական հաջորդ նիստը կկայանա սույն թվականի մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին։