Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Ալիևը հայ գերիներին «դիվերսանտ է» անվանել

1921
Ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ., 12:40
Ալիևը հայ գերիներին «դիվերսանտ է» անվանել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայ գերիներին կրկին «դիվերսանտ» է անվանել՝ հայտարարելով, որ Բաքուն Երևանին փոխանցել է բոլոր ռազմագերիներին:
«Մենք բոլոր ռազմագերիներին Հայաստանին ենք վերադարձրել։ Մնացած բոլորը դիվերսանտներ են։ Հայաստանի և այլ երկրների կողմից ցանկացած շահարկում անտեղի է»,- արտասահմանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ալիևը։