Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

ՆԱՏՕ-ն անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակին

1513
Հինգշաբթի, 25 փետրվարի, 2021 թ., 22:20
ՆԱՏՕ-ն անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակին

ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը՝ կողմերին կոչ անելով խուսափել սրացումից և Սահմանադրության շրջանակներում խաղաղ կերպով լուծել բոլոր տարաձայնությունները, Twitter-ում գրել Է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսքուն:
«Մենք ուշադիր հետևում ենք մեր գործընկեր երկրում՝ Հայաստանում, իրադարձությունների զարգացմանը։ Կարևոր է խուսափել արտահայտություններից և գործողություններից, որոնք կարող են հետագա սրացման հանգեցնել։ Ցանկացած քաղաքական տարաձայնություն պետք է լուծվի խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան»,- գրել է նա։
Ավելի վաղ ԵՄ-ը ևս կոչ էր արել հանգստություն ցուցաբերել և խուսափել հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրացման: