Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

Փաշինյանը զանգահարել է Պուտինին

1391
Հինգշաբթի, 25 փետրվարի, 2021 թ., 20:30
Փաշինյանը զանգահարել է Պուտինին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։
«Քննարկվել է Հայաստանում տիրող իրավիճակը... Պուտինն արտահայտվել է Հայաստանում կարգուկանոնի և հանգստության պահպանման, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորման օգտին»,- նշել է մամուլի քարտուղարը:
«ՌԴ ղեկավարը նաև զսպվածության կոչ է արել բոլոր կողմերին»,- հավելել է Պեսկովը: