Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնություններում կայացել է 5 մրցափուլ
![]() Փետրվարի 16-ից Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթանում են Հայաստանի շախմատի տղամարդկանց 81-րդ և կանանց 76-րդ առաջնությունները։ Տղամարդկանց մրցաշարին այս տարի մասնակցում է 12 շախմատիստ, 11-ը՝ գրոսմայստեր: Առաջնության միջին վարկանիշը 2577 է. ըստ ՖԻԴԵ-ի մրցաշարերի սանդղակի՝ այն 14-րդ կարգի մրցաշար է: Կանանց մրցաշարում հանդես է գալիս 10 շախմատիստուհի: Երկու մրցաշարում էլ արդեն կայացել է 5 տուր: Տղամարդկանց առաջնության մրցաշարային աղյուսակը 4.5 միավորով միանձնյա գլխավորում է Հովհաննես Գաբուզյանը: Երկրորդ հորիզոնականում գտնվող Արման Փաշիկյանն ունի 4 միավոր, իսկ նրան 3-ական միավորով հաջորդում են Մանուել Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանն ու Սամվել Տեր-Սահակյանը: Կանանց պայքարում 5-րդ տուրից հետո առաջատարը Սուսաննա Գաբոյանն է, որը վաստակել է 4 միավոր: Երկրորդ հորիզոնականում գտնվող Վերոնիկա Խաչատրյանն առաջատարին զիջում է ընդամենը կես միավորով: Մարիա Գևորգյանը, Մարիամ Ավետիսյանը և Մարիամ Մկրտչյանն ունեն 3-ական միավոր: Այսօր կայանալիք 6-րդ տուրում Մանուել Պետրոսյանը սպիտակ խաղաքարերով մրցելու է Տիգրան Հարությունյանի հետ, Լևոն Բաբուջյանը, ով ավելի վաղ հաղթել է Հայաստանի առաջին խմբի առաջնությունում, խաղալու է Արման Փաշիկյանի հետ, Տիգրան Պետրոսյանի մրցակիցը Զավեն Անդրիասյանն է, առաջատար Հովհաննես Գաբուզյանինը՝ Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը կմրցի Մամիկոն Ղարիբյանի հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Հայկ Մարտիրոսյանի: Կանանց առաջնության 6-րդ տուրում կայանալու են հետևյալ պարտիաները՝ Մարիամ Ավետիսյան - Արփինե Գրիգորյան, Մարիա Գևորգյան - Աննա Խաչատրյան, Սիրանուշ Ղուկասյան - Սուսաննա Գաբոյան, Աստղիկ Հակոբյան - Մարիամ Մկրտչյան, Նարե Առաքելյան - Վերոնիկա Խաչատրյան: Հավելենք, որ կանանց առաջնությունն ավարտվելու է փետրվարի 25-ին, իսկ տղամարդկանցը՝ փետրվարի 28-ին: |

Մահացել է «Ուրարտուի» սան Վահան Պետրոսյանը
120Երեկ, 15:42
Կատարը մտադիր է անցկացնել կանանց աշխարհի առաջին ակումբային առաջնությունը
54912.01.2026, 22:06
«Բարսելոնա»-ն հաղթել է «Ռեալ»-ին և նվաճել Իսպանիայի սուպերգավաթը (տեսանյութ)
35612.01.2026, 01:06
«Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում կմրցի «Բարսելոնայի» հետ
76109.01.2026, 12:50
«Օլիմպիական խաղերում ունենք դահուկորդներ, որոնք կառավարության կողմից ոչ մի լումա չեն ստանում». Պեդրո Զարոկյան (լուսանկար)
21807.01.2026, 21:18
«Սպորտը պետք է լինի սպորտի մասին»․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
17307.01.2026, 16:24
