Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Ադրբեջանի իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը. ՄԻՊ-ը դիմել է ՄԱԿ-ին

1187
Երեքշաբթի, 16 փետրվարի, 2021 թ., 10:55
Ադրբեջանի իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը. ՄԻՊ-ը դիմել է ՄԱԿ-ին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է. «Երեկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին մանրամասն հաղորդում ենք ուղարկել, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը և կոպտորեն խախտում միջազգային պահանջները:
Հաղորդումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղարկվել է առանձին ընթացակարգով: Այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները:
Հաղորդման մեջ հատուկ նշում է արված, որ ադրբեջանական իշխանությունները չարաշահում են իրավական ընթացակարգերը և քաղաքականացնում գերիների վերադարձի հարցը: Դրանով մեր հասարակակությանն ու առաջին հերթին՝ գերիների ընտանիքներին պատճառում են հոգեկան տառապանքներ, խաղում զգացմունքների հետ ու առաջ բերում նպատակային լարվածություն:
Հ.Գ. Հաղորդումը նոր է ներկայացված՝ հաշվի առնելով խորհրդի նստաշրջանի ժամկետները»: