Երևան`   +1 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ.

Թուրքական հեռուստաալիքը ներկայացրել է Հայաստանի վրա Անկարայի ազդեցության ընդլայնման կանխատեսումը

1106
Ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ., 19:50
Թուրքական հեռուստաալիքը ներկայացրել է Հայաստանի վրա Անկարայի ազդեցության ընդլայնման կանխատեսումը

Թուրքական TRT1 պետական հեռուստաալիքը ցույց է տվել 2050 թվականի քարտեզ, որտեղ Թուրքիայի կազմում ցուցադրվում են Ռուսաստանի, Հայաստանի և այլ պետությունների տարածքները, հաղորդում է РИА Новости-ն։
«Միացած» հողերի թվում են Հունաստանը, Հայաստանը, Կիպրոսը, Վրաստանը, Աբխազիան, Հարավային Օսիան, Ադրբեջանը, Եգիպտոսը, Լիբիան, Միջին Ասիայի մեծ մասը և Արաբական թերակղզին:
Թուրքիայի կազմում նշված են նաև Ղրիմը և Սևաստոպոլը, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասը, Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Սարատովի, Սամարայի շրջանները, Չեչնիան, Դաղստանը, Ադիգեան և Հյուսիսային Օսիան:
Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է հանրապետության ծրագրերը։
«Երազանքներ՝ Նոր Օսմանյան կայսրության մասին։ Դրանք չեն իրականանա։ Ասում են՝ երազելը վնասակար չէ»,-գրել է Պուշկովը։

Թուրքական հեռուստաալիքը ներկայացրել է Հայաստանի վրա Անկարայի ազդեցության ընդլայնման կանխատեսումը