Հայտնի են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների նոր գլխավոր մարզիչները
![]() ՀՖՖ նոր տեխնիկական տնօրենի նշանակումից և մարզչական խորհրդի ձևավորումից հետո հայտնի են դարձել նաև Հայաստանի՝ տարբեր տարիքային հավաքականների նոր գլխավոր մարզիչների անունները: Հայաստանի մինչև 19 տարեկանների (2003թ. ծնված ֆուտբոլիստների) հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Օսեյանը, ով նախկինում արդեն գլխավորել է Հայաստանի՝ տարբեր տարիքային հավաքականները, ընգրկված է եղել Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում: Օսեյանը նաև ընդգրկված է ՀՖՖ Տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհրդում: Այս հավաքականը պետք չէ շփոթել Հայաստանի մինչև 19 տարեկանների (2002թ. ծնված ֆուտբոլիստների) այն հավաքականի հետ, որի գլխավոր մարզիչն է Ռազմիկ Գրիգորյանը և որը 2020/2021 ընտրական փուլն անցկացնելու է 2021թ. մարտին: Արտակ Օսեյանի գլխավորած հավաքականը 2021/2022 ընտրական փուլն անցկացնելու է 2021թ. հոկտեմբերին: ՀՖՖ Տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհրդում, ինչպես նաև Հայաստանի Մ-21 հավաքականի մարզչական շտաբում ընդգրկված ևս մեկ մարզիչ՝ Մհեր Միրումյանը, գլխավորել է Հայաստանի մինչև 17 տարեկանների (2005թ. ծնված ֆուտբոլիստների) հավաքականը: Հայաստանի մինչև 16 տարեկանների (2006թ. ծնված ֆուտբոլիստների) հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վահե Հարությունյանը, իսկ Հայաստանի մինչև 15 տարեկանների (2007թ. ծնված ֆուտբոլիստների) հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Գևորգ Պողոսյանը: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
