Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Նախագահականից հաստատել են

1316
Երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ., 13:50
Նախագահականից հաստատել են

ՀՀ նախագահի աշխատակազմն ստացել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը: Այս մասին տեղեկացրել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արսեն Թորոսյանը գնացել է նախարարություն՝ անձնակազմին հրաժեշտ տալու համար:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Թորոսյանը նշանակվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար, տվյալ պաշտոնն այժմ զբաղեցնում է Էդուարդ Աղաջանյանը, որը, ըստ այդ տեղեկությունների, հրաժարականի դիմում է գրել։

Առողջապահության նախարար կնշանակվի Անահիտ Ավանեսյանը՝ ազատվելով առողջապահության փոխնախարարի պաշտոնից;