Երևան`   +35 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հուլիսի, 2026 թ.

Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից

1128
Երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ., 13:45
Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից

«Նոր տիպի կորոնավիրուսից հիվանդանոցում բուժվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից։

Նախագահը բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության տակ: Նրան ցուցված է անկողնային ռեժիմ։

Ապաքինվելուց հետո և բժիշկների համապատասխան թույլտվությունն ստանալուն պես Հանրապետության նախագահը կվերադառնա Հայաստան, մինչ այդ կշարունակի աշխատել հեռավար»,- այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: