Երևան`   +35 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հուլիսի, 2026 թ.

ԱԺ-ում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձի խնդիրները

2515
Շաբաթ, 16 հունվարի, 2021 թ., 13:00
ԱԺ-ում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձի խնդիրները

Հունվարի 15-ին Ազգային ժողովում կայացել է պատգամավորներ Գոռ Գևորգյանի և Սոֆյա Հովսեփյանի կողմից կազմակերպված աշխատանքային փակ քննարկում՝ «Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները» թեմայով:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացուցիչներ Արտաքին գործերի նախարարությունից և Ազգային անվտանգության ծառայությունից, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ:

Հանդիպմանը քննարկվել են գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները, հնչեցվել են մի շարք առաջարկներ, հստակեցվել հետագա անելիքները: