Բրյուսելում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել
![]() Բելգիայի արդարադատության նախարար Վինսենթ Վան Քիքենբորնը դատապարտել է ոստիկանության հետ բախումները, որոնք տեղի են ունեցել չորեքշաբթի երեկոյան՝ թագավորության մայրաքաղաքում: Նա հայտարարել է, որ «ոչ մի դեպքում չի կարող հանդուրժել այս ամենը, իսկ ճշմարտությունը կհաստատի Իբրահիմ Բ-ի հետ տեղի ունեցածի հետաքննությունը»: Հաղորդում է euronew-ը։ Բրյուսելում բողոքի ակցիայի անցկացման պատճառ է դարձել 23-ամյա Իբրահիմի մահը: Իրավապահների տվյալներով՝ երբ ոստիկանությունն Իբրահիմին կանգնեցրել է՝ փաստաթղթերը ստուգելու համար, նա փորձել է փախչել։ Նրան ձերբակալել են և տեղափոխել ոստիկանական բաժանմունք, որտեղ Իբրահիմի ինքնազգացողությունը վատացել է և հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նա մահացել է: Հղում անելով Իբրահիմի փաստաբաններին՝ հաղորդվում է, որ վերջինը սիրտ-անոթային հիվանդություն է ունեցել։ Ցուցարարները ոստիկաններին են մեղադրել Իբրահիմի մահվան մեջ։ Խաղաղ ելույթները վերաճել են բախումների. ցուցարարները հարձակվել են ոստիկանների վրա. կա ավելի քան 100 ձերբակալված: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
