Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Ադրբեջանցի սպան մահացել է ականի պայթյունից

1502
Երեքշաբթի, 12 հունվարի, 2021 թ., 22:30
Ադրբեջանցի սպան մահացել է ականի պայթյունից

Արցախի Սանասար (Կուբաթլու) քաղաքի տարածքում, որը օկուպացված է Ադրբեջանի կողմից, ականի պայթյունից ադրբեջանցի սպա է մահացել: Նրա անունն էր Սարհան Մուխթարով: Այս մասին տեղեկացնում են ադրբեջական աղբյուրները:

Ավելի վաղ ականապայթյունային վնասվածքներից ադրբեջանցի զինվորականներ էին մահացել Ֆիզուլիում, Հադրութում, Մատաղիսում: