Արցախում ականազերծվել է 517,8 հա տարածք, վերադարձել է 48694 տեղահանված
![]() Մեկ օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախ է վերադարձել 146 տեղահանված: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի իրենց նախկին բնակության վայր է վերադարձել 48694 մարդ, տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից: Ընդհանուր առմամբ, Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել են 517.8 հա տարածք, 197.8 կմ ճանապարհ, 750 բնակելի շենք, ներառյալ 24 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23404 պայթյունավտանգ առարկա: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, համագործակցելով ԿԽՄԿ-ի և Արցախի ԱԻՆ ներկայացուցիչների հետ, շարունակում է ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումը և փոխանցումը: Արցախի հակամարտության ժամանակ անհետ կորածների մասին տեղեկություն հավաքելու նպատակով կազմակերպված թեժ գիծը ստացել է 575 հեռախոսազանգ: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
