Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Սպառնալիքի տակ են հայտնվել Կապանի խաղաղ բնակավայրերը». Արման Թաթոյան

1183
Երեքշաբթի, 12 հունվարի, 2021 թ., 12:40
«Սպառնալիքի տակ են հայտնվել Կապանի խաղաղ բնակավայրերը». Արման Թաթոյան

«Կապանի օդանավակայանում ու թռիչքուղիների տարածքներում իրականացրել ենք ուսումնասիրություններ, որոնք հաստատում են, որ զգալի վտանգներ, ուղիղ սպառնալիքներ են առաջացել ոչ միայն օդանավակայանի, այլև հարևանությամբ՝ Մ2 միջպետական ճանապարհի համար, որը Կապանը կապում է Երևանի հետ: Սպառնալիքի տակ են հայտնվել նաև Կապանի խաղաղ բնակելի վայրերը: Խնդիր ունենք նաև, երբ Կապանից գնում ենք Ճակատեն, Շիկահող, Ներքին հանդ, Ծավ գյուղեր: Մի քանի տեղ դարձյալ ադրբեջանական դրոշներ են, ադրբեջանական տարածք է համարվում, զինված մարդիկ են այնտեղ»,- սահմանային անվտանգության թեմայով ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Արման Թաթոյանի ասուլիսը