Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

«Ղարաբաղյան հակամարտությունն ամբողջությամբ կարգավորված չէ, չլուծված է մնում Ղարաբաղի կարգավիճակը»․ Փաշինյան

1921
Երկուշաբթի, 11 հունվարի, 2021 թ., 19:35
«Ղարաբաղյան հակամարտությունն ամբողջությամբ կարգավորված չէ, չլուծված է մնում Ղարաբաղի կարգավիճակը»․ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ չի կարգավորվել։ Նման հայտարարություն է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցությունների արդյունքներով:
«Ցավոք, այդ հակամարտությունը դեռ ամբողջությամբ կարգավորված չէ։ Իհարկե, մեզ հաջողվեց հասնել հրադադարի, սակայն դեռ շատ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն։ Այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է»,- ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, մասնավորապես՝ տարածաշրջանի կարգավիճակի որոշման հարցում: