Հայ բռնցքամարտիկները սկսել են նախապատրաստվել նոր մրցաշրջանին
![]() Հայաստանի բռնցքամարտի հավաքականը փորձառու մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորի մարզաբազայում՝ նախապատրաստվելով մրցաշրջան 2021-ին: Հավաքի այս փուլում բռնցքամարտիկներն անցկացնում են օրական երկու մարզում՝ հիմնական շեշտը դնելով ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության բարելավման վրա: Ռաֆայել Մեհրաբյանի խոսքով՝ մարզիկները սպասվածից ավելի լավ մարզավիճակում են. «Այս հավաքով պատրաստվում ենք Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին: Հավաքի 70 տոկոսը, կարելի է ասել, նվիրված է ֆիզիկական պատրաստվածությանը, իսկ 30 տոկոսը՝ տեխնիկատակտիկական աշխատանքին: Անկեղծ ասած, չէի սպասում, որ տղաները կդիմանան այսպիսի ծանրաբեռնվածությանը, քանի որ Լոնդոնի վարկանիշային մրցաշարից հետո հավաքներ գրեթե չէինք անցկացրել: Ի զարմանս ինձ՝ տղաները շատ մեծ աշխատանք են կատարում, ինչն ուրախալի է: Լավ մարզումների համար կան բոլոր պայմանները, անգամ եղանակն է ի նպաստ մեզ»: Նշենք, որ Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարերի նախապատրաստական փուլի շրջանակում հայ բռնցքամարտիկները փետրվարին Սոֆիայում (Բուլղարիա) մասնակցելու են Ստրանջայի միջազգային մրցաշարին: Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականից առայժմ օլիմպիական ուղեգիր է նվաճել միայն 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը։ |

Մահացել է «Ուրարտուի» սան Վահան Պետրոսյանը
120Երեկ, 15:42
Կատարը մտադիր է անցկացնել կանանց աշխարհի առաջին ակումբային առաջնությունը
54912.01.2026, 22:06
«Բարսելոնա»-ն հաղթել է «Ռեալ»-ին և նվաճել Իսպանիայի սուպերգավաթը (տեսանյութ)
35612.01.2026, 01:06
«Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում կմրցի «Բարսելոնայի» հետ
76109.01.2026, 12:50
«Օլիմպիական խաղերում ունենք դահուկորդներ, որոնք կառավարության կողմից ոչ մի լումա չեն ստանում». Պեդրո Զարոկյան (լուսանկար)
21807.01.2026, 21:18
«Սպորտը պետք է լինի սպորտի մասին»․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
17307.01.2026, 16:24
