Երևան`   +35 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հուլիսի, 2026 թ.

Հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ

2246
Շաբաթ, 02 հունվարի, 2021 թ., 13:40
Հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ

Մարտական գործողությունների վայրերում այս օրերին շարունակվում են անհետ կորածների որոնողական աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Որոնողական աշխատանքերի արդյունքում Ֆիզուլիի՝ մարտական գործողությունների Քենդ Հորադիզ և Գյոզագյոզլու տեղամասերից հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն: Ընդհանուր առմամբ առայսօր հայտնաբերվել է 1145 զոհվածի մարմին»,- մանրամասնել է Թադևոսյանը: