Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Սմբատ Գրիգորյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար

2725
Հինգշաբթի, 31 դեկտեմբերի, 2020 թ., 12:10
Սմբատ Գրիգորյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սմբատ Գրիգորյանին 5-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Սմբատ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել 5-րդ բանակային կորպուսի հրամանատար»,- ասված է նախագահի հրամանագրում։