Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.

Արա Այվազյանի հեռախոսազրույցը Սերգեյ Լավրովի հետ

2342
Շաբաթ, 26 դեկտեմբերի, 2020 թ., 15:55
Արա Այվազյանի հեռախոսազրույցը Սերգեյ Լավրովի հետ

Դեկտեմբերի 26-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Զրույցի ընթացքում ԱԳ նախարարները շարունակել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ձեռքբերված հրադադարի պահպանման և իրավիճակի կայունացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին:

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Այվազյանը և Լավրովը շոշափել են հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցեր։