Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում որոնումների ընթացքում հայտնաբերվել է 29 մարմին
2319
Շաբաթ, 19 դեկտեմբերի, 2020 թ., 12:45
![]() Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 27 զինծառայողի աճյուն և 2 քաղաքացիական անձի մարմին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Երեկ որոնողական աշխատանքների արդյունքում 29 աճյուն է հայտնաբերվել որոնցից երկուսը քաղաքացիական անձինք են: Նրանք Հադրութի շրջանի Տող գյուղից են, երկուսն էլ տղամարդ են: Այսօր որոնողական խմբերը աշխատելու են Հադրութում, Ջաբրայիլում, Իշխանաձորում և Որոտանում»,- նշել Հունան Թադևոսյանը: ԱԻՊԾ պաշտոնյան հավելել է, որ մինչ օրս ընդհանուր առմամբ դուրս է բերվել 998 մարմին: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
