Երևան`   +35 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հուլիսի, 2026 թ.

Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել

1719
Ուրբաթ, 11 դեկտեմբերի, 2020 թ., 12:45
Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, մահացել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Վրեժ Համլետի Մարտիրոսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: