Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը՝ աշխատանքից ազատման պատճառի մասին

1900
Շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ., 12:10
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը՝ աշխատանքից ազատման պատճառի մասին

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ աշխատանքից ազատման դիմում է գրել. «Հարգելի աջափնյակցիներ, ընկերներ, գործընկերներ և թիմակիցներ.
աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ քաղաքապետ Մարությանին, որ չմերժի:
Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեությանը, քանի որ ունեմ բավականին փորձ և կապեր այդ ոլորտում և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը:
Շատ հպարտ եմ և շնորհակալ այս ընթացքում համատեղ աշխատանքի համար թե՛ քաղաքական թիմին, թե՛ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին՝ հանձինս քաղաքապետ Հայկ Մարությանի, քանի որ ինքս եմ տեսել և մասնակից եղել ներդրված բոլոր ջանքերի, եռանդի և նվիրվածությանը:
Ինչպես նաև հորդորում, խնդրում և միևնույն ժամանակ պահանջում եմ լրատվական դաշտի մեր որոշ գործընկերներից՝ իմ աշխատանքից դուրս գալու լուրը չլրացնել մտացածին և չարախոս տեղեկություններով, առավել ևս չքաղաքականացնել»։