Իլոն Մասքն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցրել է 2-րդ տեղը․ #Bloomberg
2188
Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ., 11:30
![]() Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը Bloomberg-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 2-րդ տեղը։ Մասքի կարողությունը ֆոնդային բորսաներում Tesla-ի բաժնետոմսերի փոխարժեքի աճի ֆոնին ավելացել է 7,2 մլրդ դոլարով՝ մոտավորապես մինչև 128 մլրդ դոլար: Այս ցուցանիշով նա առաջ է անցել Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսից և այժմ զիջում է միայն Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսին: Գեյթսն այժմ 3-րդ տեղում է։ Վերջին 12 ամիսների ընթացքում Մասքի կարողությունն աճել է մոտ 100 մլրդ դոլարով: Ինչպես նշում է գործակալությունը, ցուցակում ընդգրկված 500 ամենահարուստ մարդկանցից ոչ ոք այդքան արագ չի ավելացրել իր ունեցվածքը նշված ժամանակահատվածում: Հունվարին Մասքը Bloomberg-ի վարկանիշում զբաղեցրել է 35-րդ տեղը։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
