Կարմիր Խաչը 4 անգամ կմեծացնի իր ներկայությունը Լեռնային Ղարաբաղում
1697
Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ., 10:45
![]() Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ կազմի ավելացման մասին: Այս մասին նա հայտնել է РБК-ին տված հարցազրույցում։ «Մենք հասկացանք, որ հակամարտության բռնկումից հետո պետք է ավելին անենք։ Եթե մինչև պատերազմը տարածաշրջանում մեր բյուջեն 10 մլն ֆրանկ էր (10,96 մլն դոլար), ապա հաջորդ տարի այն կկազմի 45 մլն ֆրանկ (49,31 մլն դոլար), այսինքն՝ մենք 4 անգամ կավելացնենք մեր ներկայությունը։ Այժմ նախատեսում ենք լրացուցիչ 400-500 մարդ ուղարկել տարածաշրջան»,- պարբերականին հայտնել է Մաուրերը։ ԿԽՄԿ նախագահը հավելել է, որ Կարմիր Խաչը գրասենյակներ ունի Երևանում, Բաքվում, նաև կոմիտեի ներկայացուցիչները վերադառնում են Ստեփանակերտ, նախատեսվում է բացել ևս 1-2 գրասենյակ: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
