«Միջազգային իրավունքի տեսակետից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի բաղկացուցիչ մասն է». Պուտին
![]() Պուտինն այսօր «Россия-1» հեռուստաալիքի եթերում պատասխանել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին հարցին՝ հայտարարելով, որ միջազգային իրավունքի տեսակետից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի բաղկացուցիչ մասն է, հետևաբար Ռուսաստանն իրավունք չուներ միջամտելու տարածաշրջանում ռազմական գործողություններին: «Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը: Սա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ հարակից բոլոր շրջանները եղել և մնում են Ադրբեջանի Հանրապետության տարածքի բաղկացուցիչ մաս»,- հայտնել է Վլադիմիր Պուտինը: Պուտինը հիշեցրել է, որ ՀԱՊԿ պայմանագիրը փոխադարձ օգնություն նախատեսում է այս պայմանագրի անդամ պետության տարածքի դեմ ագրեսիայի դեպքում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա նման օգնությունը չի տարածվում, քանի որ «ոչ ոք ոտնձգություն չի կատարել Հայաստանի տարածքի վրա», և Ռուսաստանն իրավունք չուներ անմիջական մասնակցություն ունենալ ռազմական գործողություններին: Միևնույն ժամանակ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան ամբողջովին կատարել է իր պարտավորությունները Երևանի հետ ռազմատեխնիկական գործակցության շրջանակում, և «Հայաստանն իրեն լքված ու մոռացված չի զգացել»: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
