«Հուսով ենք՝ կկարողանանք խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ». Փաշինյանը՝ Շոյգուին
![]() Պատերազմի ընթացքում մենք մշտապես զգացել ենք Ռուսաստանի Դաշնության, ՌԴ նախագահի, վարչապետի աջակցությունը, Ձեր անձնական աջակցությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։ «Իհարկե, պատերազմից առաջ էլ դժվարին ժամանակաշրջան էր, բայց հիմա ավելի բարդ ժամանակներ են, և մենք հուսով ենք, որ այս ընթացքում կկարողանանք խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, և ոչ միայն անվտանգության, այլև ռազմատեխնիկական համագործակցության», - ասել է Փաշինյանը։ Նա նշել է, որ տարածաշրջանում այլ ռազմաքաղաքական իրավիճակ է: «Այն փոխվել է, և դեռ պետք է ուսումնասիրել այդ իրավիճակի բոլոր պարամետրերը: Եվ, իհարկե, վստահ եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական համագործակցության և եղբայրական բարեկամության ոգով առաջիկայում և ռազմավարական ապագայում մեր կապերը կշարունակեն խորանալ, մեր փոխգործակցությունը կլինի ավելի սերտ և ավելի ռազմավարական: Շնորհակալ եմ», հայտարարել է ՀՀ վարչապետը։ |

«Բուժզննումից հետո նախագահը վերադարձել է բնականոն աշխատանքային ռեժիմի»․ նախագահի աշխատակազմ
141Երեկ, 14:54
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին՝ ազգային տոնի առիթով
108Երեկ, 10:54
«Իրավապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ վերադառնալ օրինականության դաշտ»․ ՀՅԴ ԳՄ
11622.07.2026, 13:06
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
11422.07.2026, 11:36
Թերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը տուգանվել է
12522.07.2026, 11:12
Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (տեսանյութ)
14521.07.2026, 16:12
