Ավտոմեքենայում հայտնաբերվել են վարորդի և անձը չպարզված քաղաքացու դիերը
![]() Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 18-ին, ժամը 12։04-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ելփին գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 95-րդ կմ-ին բախվել են «Ուրալ» մակնիշի բեռնատարը և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լենտրուշ Ա․, ծնված 1955 թ.), ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ Այնուհետև նա տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:43-ին, մարվել՝ 12:52-ին: Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են վարորդի և անձը չպարզված քաղաքացու դիերը, դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող մեքենային։ |

Բեռլինում ընթանում է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը
5720:50
«Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը». Արթուր Խաչիկյան
5920:36
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես»-ի նախագահ
6619:54
Վառվում են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8819:48
Թրամփը զայրացած է Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա կատարված հարձակումից
12619:47
«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումը». հայտարարություն
8819:24
