Երևան`   +31 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հուլիսի, 2026 թ.

Դաշնային խորհուրդը հավանություն է տվել ՌԴ նախագահի` ԼՂ զինված ուժեր ուղարկելու որոշմանը

1361
Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ., 13:45
Դաշնային խորհուրդը հավանություն է տվել ՌԴ նախագահի` ԼՂ զինված ուժեր ուղարկելու որոշմանը

Դաշնային խորհուրդը միաձայն ընդունել է որոշում, որով համաձայնություն է տալիս ՌԴ նախագահին՝ նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղ ուղարկել անհրաժեշտ սպառազինությամբ ռուս զինվորներ, ինչպես նաև ռազմական և հատուկ տեխնիկա։
«Համաձայնություն տալ Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ 2020թ. նոյեմբերի 10-ից ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ անհրաժեշտ զինամթերքով, ռազմական և հատուկ տեխնիկայով՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությանը համապատասխան»,- ասված է որոշման մեջ։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 129 սենատոր։
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։