Երևան`   +2 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.

Անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները շարունակվում են. ՊՆ

1009
Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ., 11:15
Անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները շարունակվում են. ՊՆ

Նոյեմբերի 17-ին, մինչև ուշ երեկո, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների աջակցությամբ, Մարտունիի և Շուշիի ուղղություններում շարունակվել են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները։ Ռազմական գործողությունների անցկացման վայրերում որոնողական աշխատանքները շարունակվում են՝ ներառելով նոր, ավելի ընդգրկուն տարածքներ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: