Ստեփանակերտի մոտ 250 բնակիչներ վերադարձել են իրենց տներ․ ՌԴ ՊՆ
1465
Շաբաթ, 14 նոյեմբերի, 2020 թ., 23:40
![]() Ստեփանակերտի մոտ 250 բնակիչներ վերադարձել են իրենց տներ, առաջին 9 ավտոբուսները ժամանել են քաղաք ռուս խաղաղապահների տեղակայումից հետո։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։ «2020 թվականի նոյեմբերի 14-ին Ստեփանակերտի շուրջ 250 բնակիչներ վերադարձել են իրենց տները։ Փախստականների առաջին 9 ավտոբուսները Ստեփանակերտ են ժամանել ռուսական խաղաղապահ զորակազմի ծավալումից և դիտակետերի տեղադրումից հետո»,– ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ՌԴ զինծառայողները ապահովել են ավտոբուսների անվտանգ տեղաշարժը շփման գծում: |

Մի շարք դեսպաններ հետ են կանչվել
8520:24
9 անշարժ և 6 շարժական գույքերի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը
13209:54
Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
19520.11.2026, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
18420.11.2026, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
19317.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
16617.11.2026, 10:24
