Ռուսաստանի հայկական եկեղեցիներում պատարագներ կմատուցվեն Արցախում զոհվածների հիշատակին
Նոյեմբերի 22-ին Ռուսաստանում Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի եկեղեցիներում պատարագներ կմատուցվեն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինվորների հիշատակին: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է թեմի մամուլի ծառայությունը: «Այո, կլինեն զինվորների հիշատակի արարողություններ Ռուսաստանի եկեղեցիներում»,- ասել են մամուլի ծառայությունից։ Ըստ թեմական կայքի՝ Ռուսաստանում կա 36 հայկական եկեղեցի: Մոսկվայում են գտնվում Տիրոջ Պայծառակերպության տաճարը, Սուրբ Հարություն և Սուրբ Խաչ եկեղեցիները, ինչպես նաև՝ Սուրբ Գեորգի մատուռը: Թեմի մի քանի եկեղեցի գտնվում է նաև Ղազախստանում, Մոլդովայում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Ուզբեկստանում և հենց Հայաստանում: Նոյեմբերի 13-ին, ըստ թեմի կայքում տեղադրված տեղեկատվության, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը կոչ էին արել նոյեմբերի 22-ը Լեռնային Ղարաբաղում պատերազմում զոհված զինվորների հիշատակի օր հռչակել և պատարագներ մատուցել աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում: |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18