Հրազդանի կամրջի տակ հայտնաբերվել է ԱԺ նախագահի աթոռին նստած ծխող ցուցարարի դին
3271
Շաբաթ, 14 նոյեմբերի, 2020 թ., 11:50
![]() «Երեկ կեսգիշերին Հրազդանի կամրջի տակ հայտնաբերվել է ցուցարարի դի, որը օրերս խորհրդարան մուտք գործելուց հետո, նստել էր Աժ նախագահ Արարատ Միրզոյանի աթոռին և ծխել»,- սոցիալական հարթակում տարածված այս տեղեկությունը Panorama.am-ը ճշտեց ոստիկանությունից։ Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին՝ երեկ ժամը 22։25-ին ոստիկանությունը քաղաքացուց ահազանգ է ստացել, որ մի երիտասարդ իրեն ցած է նետել Կիևյան կամրջից։ «Մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 22։20-ին 1993 թ. ծնված Գառնիկ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել կամրջից նետվելու միջոցով։ Նշանակել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,- հայտնել են Ոստիկանությունից: |

2026-ի առաջին 5 ամիսներին Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է ավելի քան 1,4 հազար տոննա յուղազերծ չոր կաթ
3219:54
Բոսնիա և Հերցեգովինայից ժամանած խումբն Էլբրուսում ձնաբքի մեջ է հայտնվել. կան զոհեր
11018:57
Լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի դի՝ կախված վիճակում
10218:12
Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները
12817:53
Դոնի Ռոստովում փոթորկի հետևանքով 1 մարդ մահացել է, 14-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
16411:59
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 60 հազար մարդ է տարհանվել
306Երեկ, 16:16
