Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Դատարանի որոշմամբ ազատ է արձակվել Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը

1050
Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ., 14:40
Դատարանի որոշմամբ ազատ է արձակվել Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ ՀՀ վերաքննիչ դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին կամ բոլորին հայտնի Ֆրանկլին Գոնսալեսին: Տեղեկությունը հաստատել են վերջինիս պաշտպաններ Արթուր Պիվազյանը և Կարեն Մեժլումյանը:

Ի դեպ, աղբյուրին հայտնի է դարձել, որ նրան ազատ են արձակել 25 միլիոն դրամ գրավի դիմաց: