Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում են

1153
Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2020 թ., 23:55
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում են

15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ռուսական խաղաղապահ գումարտակը ժամը 17:00-ին մտել է Ստեփանակերտ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Այսօր ՝ նոյեմբերի 12-ին, ռուսական խաղաղապահ զորախմբի առաջապահ ստորաբաժանումները ձեռնամուխ են եղել Լեռնային Ղարաբաղի տարածքում կրակի դադարեցման և մարտական գործողությունների մասին պայմանավորվածությունների կատարման վերահսկողության խնդիրների կատարմանը: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- նշել է նա:«Խաղաղապահ զորամիավորումների ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում, Լաչինի ճանապարհի հատվածում՝ Լիսոգորսկի շրջանում և վեց ժամանակավոր դիտակետեր են տեղադրել», - նշել է Կոնաշենկովը: