Օրենքի խախտմամբ հավաքներ կազմակերպելու համար ձերբակալվել է 10 անձ. ՀՔԾ
![]() ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են. Գագիկ Ծառուկյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով, Գառնիկ Իսաղուլյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով, Սուրեն Սուրենյանցը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով, Գեղամ Մանուկյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Համբարձումյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով, Արա Սահակյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով, Արթուր Վանեցյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով, Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով, Արթուր Ղազինյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով, Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով: Վահագն Չախալյանը և Հրաչյա Ղուկասյանը քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: |

Մի շարք դեսպաններ հետ են կանչվել
8520:24
9 անշարժ և 6 շարժական գույքերի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը
13209:54
Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
19520.11.2026, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
18420.11.2026, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
19317.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
16617.11.2026, 10:24
