Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Երևանի օդային տարածքում թուրքական «Բայրաքթար»-ի հայտնվելու մասին լուրերը կեղծ են». ՊՆ խոսնակ

814
Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2020 թ., 11:15
«Երևանի օդային տարածքում թուրքական «Բայրաքթար»-ի հայտնվելու մասին լուրերը կեղծ են». ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի օդային տարածքում թուրքական «Բայրաքթար»-ի հայտնվելու մասին լուրերը կեղծ են: ՀՀ ՊՆ-ն դիմել է ԱԱԾ բացահայտելու ստահոդ լուրի աղբյուրն ու տարածողներին: ՀՀ ԶՈւ ՀՕՊ ուժերը ՌԴ օդատիեզերական պաշտպանության ուժերի հետ համատեղ պատսպարել են ՀՀ և Արցախի օդային տարածքը, այն թռիչքների համար փակ գոտի է, բացառություն են զինվորական և հայտագրված քաղաքացիական ավիացիան»: