Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ինչպես ռուսներն են մասնակցում հրադադարի վերահսկողությանը, այնպես էլ դրանով զբաղվելու են մեր խմբերը». Էրդողան

1128
Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ., 20:55
«Ինչպես ռուսներն են մասնակցում հրադադարի վերահսկողությանը, այնպես էլ դրանով զբաղվելու են մեր խմբերը». Էրդողան

Ռուսաստանի պատվիրակությունը կայցելի Թուրքիա՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության շուրջ բանակցությունների համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Էրդողանը՝ Թուրքիան և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնի մասին, նրանք կմասնակցեն համատեղ խաղաղապահ առաքելությանը այդ տարածաշրջանում:
«Ինչպես ռուսներն են մասնակցում հրադադարի վերահսկողության աշխատանքներին, այնպես էլ դրանով զբաղվելու են մեր խմբերը։ Ռուս զինվորականները այնտեղ սկսել են տեղակայվել որոշակի կետերում։ ՌԴ-ից այստեղ է գալիս պատվիրակությունը, մեր ԱԳՆ ղեկավարները նույնպես բանակցում են»,- ասել է Էրդողանը լրագրողներին։