Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին զրահատեխնիկա Է մատակարարվում

1021
Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ., 14:25
Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին զրահատեխնիկա Է մատակարարվում

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը, որը տեղակայված է ղարաբաղյան հակամարտության գոտում, հագեցած է ամենաժամանակակից սպառազինությամբ և հատուկ տեխնիկայով, այդ թվում՝ БТР-ներով և «Тигр» ու «Тайфун» զրահամեքենաներով, հայտնել Է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:

«Խաղաղապահ զորախումբը հագեցած է ամենաժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով։ Այդ թվում՝ БТР-82А զրահափոխադրիչներով, «Тигр» ու «Тайфун զրահամեքենաներով», ինչպես նաև ապահովված է անհրաժեշտ բոլոր միջոցներով»,- ասել է Ռուդկոյը։

«Գրեթե բոլոր զինծառայողները Սիրիայի Արաբական Հանրապետությունում մարդասիրական գործողությունների ապահովման և պահպանման խնդիրների կատարման փորձ ունեն»,- ընդգծել է Ռուդսկոյը:

Նրա խոսքով՝ «անձնակազմը հատուկ պատրաստություն Է անցել զինված հակամարտություններում միջազգային հումանիտար իրավունքի նորմերի ուսումնասիրման և պահպանման համար»: