Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Չե՞ք հոգնել հայերին սպանելուց»․ Շերը խոսել է Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին

1157
Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ., 11:20
«Չե՞ք հոգնել հայերին սպանելուց»․ Շերը խոսել է Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին

Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։

Երգչուհին, ում պատմական հայրենիքը Հայաստանն է, դիմել է Ադրբեջանին։

«Դուք չե՞ք հոգնել հայերին սպանելուց, մեր հողերը խլելուց, մեր երեխաներին որբ թողնելուց։ Դուք նավթ ունեք, Թրամփ և Էրդողան։ Թրամփը թույլ է տվել ոչնչացնել մեր դաշնակիցներին՝ քրդերին։ Քանի որ նա և Էրդողանը սիրտ չունեն»,-գրել է Շերը Twitter-ի իր էջում։

Շերը բազմիցս հրապարակավ խոսել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին՝ կոչ անելով միջազգային հանրությանը համարժեք գնահատական տալ այդ իրադարձություններին։