Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

12 Իլ-76 ինքնաթիռ է վայրէջք կատարել Հայաստանում

1219
Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ., 22:40
12 Իլ-76 ինքնաթիռ է վայրէջք կատարել Հայաստանում

Ռուս խաղաղապահներ տեղափոխող 12 Իլ-76 ինքնաթիռ է վայրէջք կատարել Հայաստանում, հայտնում է ՌԴ ՊՆ-ը:

«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում վայրէջք է կատարել Իլ-76 ռազմական տրանսպորտային ավիացիայի 12 ինքնաթիռ՝ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության սպաներով և 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների զինծառայողներով»,- ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ ռազմական տրանսպորտային ինքնաթիռները բերել են ավելի քան 200 զինծառայողների, զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ և կապի միջոցներ: